Ավագանու անդամներ
Մարդիկ, ովքեր առաջնորդում և զարգացնում են մեր շարժումը։

Վարդան Հակոբյան
Հիմնադիր, դիրիժոր
Դիրիժոր, հասարակական-քաղաքական գործիչ, «Ինքնաճանաչում» Յութուբյան ալիքի և հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր։

Պարույր Հայրիկյան
ԱԻՄ կուսակցության առաջնորդ
Հայ քաղաքական և հասարակական գործիչ, ԱԻՄ կուսակցության առաջնորդ, խորհրդային շրջանի այլախոհական շարժման նշանավոր ներկայացուցիչ։ Նվիրված է հայ անկախության, ազգային ինքնիշխանության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Արմեն Մարտիրոսյան
Քաղաքական և հասարակական գործիչ
Հայ քաղաքական և հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ։

Արթուր Արմին
Հայագետ, մշակութաբան
Հայագետ, մշակութային ու տնտեսագիտական գործիչ, բազմաթիվ գրքերի հեղինակ, «Մհերի դուռը» ֆիլմի հեղինակ, «Ազգային պետություն» աշխատության հեղինակ։

Գեորգի Անտոնով-Միրզախանյան
Ռադիոֆիզիկոս, տնտեսագետ
Ծնվել է 1955 թ. հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս է, տնտեսագետ և պետական ու համայնքային կառավարման մասնագետ։

Մելիք Ստեփանյան
Ինժեներ-ծրագրավորող
Ծնված Երևանում՝ 1966 թ.։ Ճարտարագետ-մեխանիկ, ծրագրավորող։ Ներկայումս աշխատում է Կոլումբիայի համալսարանում՝ որպես ավագ ծրագրավորող։

Լիանա Աղաբեկյան
Ֆինանսների մասնագետ
Ուսումը սկսել է Վանաձորի թիվ 5 միջնակարգ դպրոցում, ապա ստացել բարձրագույն կրթություն Երևանի պետական համալսարանում՝ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ինչպես նաև միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ Հետագայում ստացել է կարողությունների կառավարման մագիստրոսի աստիճան Լյուքսեմբուրգի ֆինանսների դպրոցում։

Հայկ Սեմերջյան
Ֆինանսիստ
Ավարտել է Սաֆոլքի համալսարանը՝ ֆինանսների բակալավրի աստիճանով։ Աշխատել է որպես ներդրումային բանկիր Santander-ում՝ Նյու Յորքում, ներկայումս Cape Cod-ի Atlantic Subaru-ի գլխավոր տնօրենն է։

Ազատ Օրդուխանյան
Պատմաբան
Պատմաբան։

Հարութ Բրոնոզյան
Քիմիկ, գործարար, էկոլոգիական ինժեներ
Ապրում է Գլենդելում (ԱՄՆ)։ Մասնագիտությամբ քիմիկ, գործարար և էկոլոգիական ինժեներ։
