Մեր Նպատակները
Մեր սկզբունքներն ու նպատակները՝ այն արժեքները, որոնց վրա հիմնված է մեր շարժումը։
Գիտակից մարդ, պատասխանատու հասարակություն, հզոր Հայաստան։
Սկզբունքներ
Պետության ուժը սկսվում է ինքնաճանաչում և պատասխանատվություն ունեցող քաղաքացիներից։ Ճշմարտությունն ու արդարությունը՝ որպես անվերապահ արժեքներ, ազգային ինքնությունը՝ որպես ազգի իմունային համակարգ, և կրթությունը՝ որպես պետության հզորացման գլխավոր շարժիչ։
Անկախություն
Շարժումը ծառայում է ոչ մեկի անհատական կամ կուսակցական շահերին, այլ միայն ընդհանուր արժեքներին ու նպատակներին։ Յուրաքանչյուր նախաձեռնություն գնահատվում է իր բովանդակությամբ, այլ ոչ թե ով է առաջարկում այն։
Քաղաքացիական գիտակցություն
Խրախուսում ենք բաց քննարկումը, պատմության և մշակույթի իմացությունը, ինչպես նաև ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին՝ որպես կայուն ապագայի հիմք։
Հայաստանը 2050-ին
Մենք տեսնում ենք Հայաստանը որպես գիտության և տեխնոլոգիաների կենտրոն՝ զարգացած գյուղերով, կոռուպցիայից զերծ կառավարմամբ և սփյուռքի լիարժեք մասնակցությամբ։
